Հանգստյան Գոտի ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Понедельник, 20.05.2024, 01:34

Приветствую Вас Гость | RSS | Главная | Каталог статей | Регистрация | Вход

Главная » Статьи » Мои статьи

Սևանի իշխան

Սևանի իշխան (լատիներեն՝ Salmo ischchan) — Սաղմոնների ընտանիքի ձուկ։ Տարածված է բացառապես Սևանա լճի ավազանում։ Միջին մեծության ձուկ է` արծաթափայլ թեփուկներով, խոշոր, սև՝ երբեմն էլ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։ Իշխանը տեսակը ընդունված է բաժանել 4 սեռի. ձմեռային բախտակամառային բախտակգեղարքունիբոջակ։ Երբեմն դրան ավելացնում են 5-րդ սեռը՝ ալաբալախ՝ գետայինը։ Ձմեռային բախտակն ու բոջակը լճի ձկներ են, իսկ մյուսները՝ անցողիկ։

Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, և քաշը՝ 400-600 գ։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։ Հիմնական սնունդն են խեցգետնազգիների որոշ տեսակները, օրինակ՝ Amphipoda։

Նախկինում իշխանը Սևանի ամենակարևոր արդյունաբերական ձկնատեսակն էր։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով իշխանի բազմացման պայմանները էապես վատացան և ներկայումս այն վերացման եզրին է։ Ընդգրկված է «կարմիր գրքում»։ Ներկայումս վերարտադրության համար կարևոր դեր են խաղում ձկնաբուծարանները։

Իշխանը լավ է հարմարվում տարբեր տեսակի մաքուր ջրավազաններում։ Դասական օրինակ է Իսիկ-Կուլ լճում դրա տարածումը, ուր այն կազմեց նոր, հատուկ տարատեսակ։

Ամառային բախտակը (Salmo ischchan aestivalis) կամ իշխանը Սաղմոնների ընտանիքի ձուկ է: Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը: Տարածված է միայն Սևանա լճում:

Մարմինը գլանաձև է, երկարությունը` 30-40 (երբեմն մինչև 60) սմ: Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև: Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը: Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը: Ատամներն ավելի թույլ են զարգացած: Թեփուկները մանր են, կողագծում` 105-117, առավել հաճախ` 111-112 հատ: Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում` 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ: Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները: Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են: Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները` 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ: Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում:

Բազմանում է մայիս-հուլիսին` լճի մեջ թափվող գետերի (ՄասրիկՄաքենիսԾակքարԲախտակ ևն) գետաբերաներում ուր դրանց հարակից շրջաններում: Բազմացումն սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում: Բեղունությունը կարող է հասնել մինչև 7.1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր: Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր:

Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով:

Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն: Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող ձկնաբուծարաններումաճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ:

Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Ներկայումս Արարատյան դաշտի և Վայոց Ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ:

Հին լեգենդն ասում է, որ Սևանա լճում մի այլանդակ սև ձուկ է լողացել, որը վնասել է ուտողին: Եվ ահա այդ կողմերում ապրող Իշխան անունով ճգնավորը փայտից ձուկ է սարքել և լիճը նետել, որ սև ձկանը ոչնչացնի: Որոշ ժամանակ անց Սևանում մի նոր հրաշալի ձուկ է հայտնվել, որը ճգնավորի անունով կոչվել է Իշխան:

Իշխանը սաղմոսաազգիների ընտանիքի ձուկ է և, ըստ շատ գիտնականների, առաջացել է կարմրախայտից: Այն Սևանա լճի էնդեմիկ է, այսինքն ապրում է միայն Սևանում:

Իշխան ձուկը այսօր էլ հայկական խոհանոցի թագուհին է համարվում...

Категория: Мои статьи | Добавил: Turizm (31.07.2011)
Просмотров: 2873 | Комментарии: 4 | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Մուտքի ձև

Փնտրել

Մեր Հարցումը

Оцените мой сайт
Всего ответов: 149

Վիճակագրություն


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
http://gorgeghamian.wordpress.com/