Հանգստյան Գոտի ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Понедельник, 20.05.2024, 00:58

Приветствую Вас Гость | RSS | Главная | Каталог статей | Регистрация | Вход

Главная » Статьи » Мои статьи

ՀԱՅՐԱՎԱՆՔ

ՀԱՅՐԱՎԱՆՔ

Վանքային համալիրը գտնվում է  Հայրավանք գյուղի ժայռե  հրվանդանի վրա:  Հիմնադրվել է IX-XIII դդ. քառախորան եկեղեցու կառուցմամբ, որին կից  XX դ. կառուցվել է գավիթը: վանքից 1 կմ հեռավորության  վրա գտնվում  է "Սպիտակ բերդ” կոչվող ամրոցը: Ավանդության համաձայն Հայրավանքը  վերջինիս հետ կապված է եղել ստորգետնյա  ուղիով և այդ պատճառով էլ կոչվել է նաև Այրիվանք: Եղել է գոյության կետրոն: Վանքն ունի  խաչաձև հատակագիծ, ըստ գավթի պատի վրա եղած  արձանագրության կառուցվել է 1211 թ. սև, սրբատաշ, բազալտե քարերով: Մեզ է հասել կիսավեր վիճակում, առանց գմբեթի:

1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ուխաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:

Այստեղ նույնպես զբոսաշրջության կազմակերպումն ունի ձևավորված  ավանդությներ և լայն հնարավորություններ:

Այստեղ առկա են ագրոտուիզմի համար նպաստավոր բոլոր պայմանները:



    Категория: Мои статьи | Добавил: Turizm (20.07.2011)
    Просмотров: 1451 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:

    Մուտքի ձև

    Փնտրել

    Մեր Հարցումը

    Оцените мой сайт
    Всего ответов: 149

    Վիճակագրություն


    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    http://gorgeghamian.wordpress.com/